▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրի առողջապահական համակարգի թիվ 1 օրհասական խնդիրը բժիշկների երկար եղունգներն ու զարդերն են. Գեւորգ Գրիգորյան

Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր երկրի առողջապահական համակարգի թիվ 1 օրհասական խնդիրը բժիշկների երկար եղունգներն ու զարդերն են... 

Երբ առաջին անգամ լսեցի՝ միամտորեն չհավատացի, որ լուրջ է, սակայն արի ու տես, որ հենց այս օրհասական խնդրի լուծմամբ են զբաղված մեր առողջապահության փառապանծ նախարարության աշխատակիցները:

Սկսեմ նրանից, որ այս օրենքը ևս չի աշխատելու և այն կարող է դասվել «աղամանների» և «հակածխախոտային» օրենքի շարքին, որպես հերթական անբովանդակ պրոյեկտ:

Շարունակեմ՝ եթե մեր առողջապահության նախարարությունը ունենար գոնե մոտավոր պատկերացում բուժաշխատողի առօրյայի մասին, ապա կիմանար, որ օրինակ վիրահատարանում աշխատող անձնակազմը, պացիենտին ինվազիվ միջամտություններ կատարող բուժանձնակազմը մտապես կարճ եղունգներով են, ոչ թե որովհետև «օրենք կա», այլ որովհետև դա անհարմար է աշխատելու համար... Բուժանձնակազմը հանում է բոլոր զարդերը վիրահատական միջամտութկուն իրականացնելիս, ոչ թե որսվհետև «օրենք կա», այլ որովհետև դա հակասում է ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոններին... 

Եվ ավարտեմ՝ օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում, որ բուժաշխատողները աշխատանքի ժամանակ հանեն ամուսնության մատանին... Ո՞վ կհանդուրժի դա...

Հ.Գ. ժողովուրդ, ահագին գործ կա անելու ոլորտում և եթե այդքան ռեսուրս ունեք, որ սենց բաներ «վերահսկեք» (չի վերահսկվում ո՛չ «ծխախոտի» օրենքը, ո՛չ էլ «աղամանների» օրենքը), ապա կարող եք իրականում օգտակար նախագծերի վերահսկմանն ու իրականացմանը տրամադրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее