▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընդիմադիր ուժերը ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի զրո են…

Լսի՛ր Հայաստան, մեր ընդիմադիր ուժերը մի տեսակ կարծես ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի կյանք չունեն, զրո են... Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք ժամանակին քննադատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ԲՀԿ-ի առաջնորդի հետ սիրախաղեր սկսելու համար, հիմա հորթային հրճվանք են ապրում եւ տարփողում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցի եւ հետագայում ընդլայնված կազմով հանդիպումը շարունակելու մասին:

Փաստորեն կրկնվում է ամեն ինչ, ուղղակի ավելի պարզունակ, ավելի անմտածված, ավելի լղոզված եւ անշուշտ կանխատեսելի...
Պարոնայք ինչ փոխվեց, ինչ կատարվեց...
Ինչ են ասում նման մարդկանց, նման ուժերին, որոնք հաճախակի փոխվում են, հաճախակի փոխում հայացքները...
Ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին, բարով վայելեք...

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее