▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները:
Այսօր Եվրոպական խորհրդարանի 7 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել` շեշտելով, որ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերին պատկանող քաղաքացիների գոյաբանական հարցերի վերաբերյալ մտահոգությունը»:
Միաժամանակ Եվրոպական խորհրդարանի գերծընկերները կոչ են արել Հայաստանի կառավարությանը «զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները»։
Հայտարարություն է տարածել նաև
Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY), որի անդամ է ՀՅԴ Երիտասարդականը:
Հայտարարության մեջ միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել` կապված Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ` նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը»:
IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահամանադրական իրավունքը»:

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее