Ես կարծում եմ,որ ամեն մի ազատամարտիկ ոնց որ հայելի լինի,որ մեջը տեսնես քո դեմքը,պետության դեմքը:
Ու այո,մենք չենք սովորել առանց մուննաթի կանգնել էն մարդու կողքը,որը իր ամենաթանկ բանն է կորցրել`առողջությունը,որ դու հանգիստ քնես:
Ու հա,դու էսօր հանգիստ քնում ես,իսկ իրենք մուրացկանի նման դռնեդուռ են ընկել,հաց են մուրում,դեղեր են մուրում,իրենց հասանելիք գրոշներ` թոշակն են մուրում....Ու մեծ հաշվով հլա որ չեն կարողացել մուրալ:
Ու գրպանները ծակ,սոված ընտանիքը ետևից գցած` Գյումրուց Վանաձոր են գալիս,որ մի էպիկրիզ տանեն:
Ւսկ մեզնից շատերը պետության փողերը քամուն տալով պետական մեքենաներով օրը 24 ժամ ֆռֆռում ենք Հայաստանով մեր ժողովրդի հաշվին....Ու գիշերել են կայարանում` երեխու ու հղի կնոջ հետ:Մոտը գումար չկար,որ վճարեր տրանսպորտի համար:Ասեց անձնագիրս կթողնեմ վարորդի մոտ,հետո մի գործ կկպնի,կաշխատեմ կտամ....1 000 կամ 2 000 դրամի մասին էր խոսքը:
Հիմա կասեք` է թող ունենային....թող չգիշերեյին...
.Դե հիմա....
Կինը հղի է ու գուցե Հայրենիքի համար մի զինվոր է ունենալու:Հոր նման համեստ,քաջ ու պատրաստակամ,որ գնա սահմանը պաշտպանի:
Ես ուզում եմ,որ էս կինը հայ կնոջը վայել գնա ծննդատուն:Ոչ թե տկլոր,չփլաղ ու ծակ գրպանով:Որ կարողանա էն ամենաքիչը հետը տանի` էնտեղ չմուրա ուրիշներից:Ասենք պամպերս,նորածնի պարագաներ....Ինչու չէ` սնունդ..Ու չգիտես ինչու կուզենայի,որ ինքն էլ վայելեր էն հաճույքը,երբ հղի կինը անցնում է խանութներով ու իր փոքրիկի համար նախորոք գնում ինչ կարող է,բերում նախորոք լվանում,պատրաստում....
Բարերարներ,էս կինը ասում է` ինձ ոչինչ պետք չի:Բայց ես հո գիտեմ,որ պետք է;Կանգնեք կողքները,ոնց ժամանակին իրենց ամուսիններին են կանգնել ձեր ընտանիքի կողքը:Տղամարդավարի կանգնեք:Առանց հետ ու առաջ անելու,առանց պայմաններ թելադրելու....Տղամարդավարի:
Անծանոթ տղերք,Ծովինար ջան,ես ոչ մեկիդ չեմ ճանաչում,բայց սիրեցի ձեզ բոլորիդ:Արագ կերպով եկան,տուն վարձեցին,գումարը վճարեցին,էս մարդկանց տեղավորեցին ու գնացին:Առանց նկարվելու,առանց տարածելու;Հոգով ու սրտով;Աստված էլ ձեզ հասնի:
Հույս ունեմ,որ պետությունն էլ իր հասանելիք պարտքը կտա,առանց ցավեցնելու ու ստորացնելու:
Էսօր կա ժամանակավոր տանիք իրենց գլխին ու հիմա էլ լույսը չի միացրած:Ասում է, լույսը ինչ ենք անում,կքնենք` հարի լուսը բացվի...
Այ էս տղու մասին է խոսքը:
Աղբյուրը` anushanahit.livejournal.com