Ասում են Անկախ Հայաստանի տնտեսության ամենազարգացող ճյուղը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է:
Վերջերս մի անեկդոտ լսեցի հենց այդ ոլորտի մասնագետներից, որ այն մասին է, թե ինչպես է ՏՏ-ն զարգանում, իսկ ՀՀ-ն՝ ոչ մի քայլ առաջ չի անում:
Եվ ուրեմն՝
«Ծրագրավորողի տղան հորը հարցնում է.
-Պապա ջան, ի՞նչ է նշանակում երրորդ հանրապետություն:
-Տղա ջան,դա մի ծրագիր է, որ 18 տարի առաջ «ինսթոլ» են արել, հիմա վիրուս է ընգել, «անտիվիրուսնիկ» դրեցինք, ուզում էինք «ռեստարթ» տայինք, բան դուս չեկավ, ողջ օպերացիոն համակարգը պիտի նորից դնենք հիմա»:
Գիտեմ, որ այնքան ծիծաղելու առիթ չի տալիս այս անեկդոտը, որքան մտորելու, բայց այն լսելուց ես մի կարճ հոլովակ հիշեցի, որ ժամանակին հաճախ ցուցադրում էր ԱՐ հեռուստաընկերությունն՝ Ազատության հրապարակում նստած ծերունին, ով նախկին շինարար էր, բողոքում էր՝ «Էս երկիրը երկիր չի, պետք է քանդել, նորից սարքել»:
Փաստորեն՝ պատկերացումները նույնն են՝ ուղղակի ամեն մեկն իր մասնագիտական տերմինով է արտահայտվում:
Հեղինակ`
Արսեն Մաթևոսյան