▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորման փուլ, որն ավելի ներառական ու ավելի ընդգրկուն է դառնալու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Պայքարի բովանդակությունը մնալու է նույնը, այն ծնվել է ապօրինի հանցագործ իրականությունից: Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով ու կազմակերպչական վերադասավորումներով, ու շատ շուտով դրան ականատես կլինեք»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչ է դա ենթադրում, Սրբազանն ասաց. «Այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատածում խորհրդարանի ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա: Դրանցից մեկը, որն ինքն իրեն կյանքում շատ է երևակայել, ու տեղեկություներ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին: Դատական գործընթաց էինք սկսել նաև մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, դա էլ հերքվեց ԱԱԾ-ի կողմից: Պատգամավորների շարքից ինչ-որ մեն էլ ասել է, թե ԱԱԾ-ն այդպիսի տեղեկություն տալ չի կարող:

Անդրադառնալով շարժմանը՝ Սրբազանն ասաց. «Փողոց լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսի ներգրավում լինելու է, շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում: Առաջիկա ամիսներին մենք հրապարակը չենք լքելու»:

Բագրատ Սրբազանը հավելեց նաև, որ իրենց վերջնական նպատակը լինելու է իրավական ճանապարհով հրաժարականի հասնելը:

Դիտեք նաև՝

«Ռուբեն Վարդանյանը, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, Բաքվում ենթարկվում է կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռի հացը, որ այդքան կերել են, հիմա լռում են, ուրացող չե՞ն»,- ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Ասում էին՝ մեր հերոս գերիները երկու ամիս էլ թող սպասեն, քանի՞ երկու ամիս է անցել։ Էս մարդը ենթադրաբար էնքան պայմանավորվածություններ ունի, որ մի հատ փխկ են անում, ասում է՝ բերեք երկիրը հանձնեմ ձեզ։
Այսօրվա խաղաղության օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս հանձնում են, նոր ասում՝ եկեք խաղաղություն կնքենք։ Այնինչ խաղաղությունը ենթադրում է իրական բանակցություն, այլ ոչ պարտադրանք»,- նշեց նա:

Որքանո՞վ է հասարակությունը պատրաստ երկարատև պայքարի, մամուլի ասուլիսին այս հարցն ուղղվեց Բագրատ Սրբազանին․ «Ընդամենը 2 ամիս առաջ բոլորն ասում էին, որ մեր ժողովուրդը մեռել է, հոգի չունի, պայքարել չի ուզում, անտարբեր է և այլն։ Այս շարժումը բացահայտել է ժողովրդի իրական ցանկությունն ու նկարագիրը։ Այս մարդիկ նրանց հոգիներն ու մտքերը կալանավորել են՝ ներարկելով անտարբերության սինդրոմը։
Հուսահատությունը մահացու մեղք է, այն չի կարող լինել, չկա նման բան, կարող են քննադատել, մտահոգվել, բայց այլևս մարդիկ արթնացած են»,- ասաց շարժման առաջնորդը:
Հ․Գ Բագրատ Սրբազանի այս խոսքերի ընթացքում իշխանական լրատվամիջոց «Civic»-ի լրագրողը բանախոսի դիմացից վերցրեց խոսափողը․ «Վովա դո՞ւ ես, ո՞ւր ես տանում, մի տար, կարևոր բան եմ ասում»,- ժպտալով արձագանքեց Բագրատ Սրբազանը։

***

«Կիրանցի ժողովրդի մի մասն էնքան արժանապատվություն ունի, որ փոխհատուցումը մերժել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով պետության կողմից Կիրանցի բնակիչներին տրվող փոխհատուցումների մասին։ «Գիտեք ի՜նչ գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր գյուղ մտնող ոլորանի վրա, 50 հազար դոլար են առաջարկել։ Մարդն ասել է՝ այդ տնակը 1000 դոլար հազիվ արժենա, ինչո՞ւ եք 50 հազար առաջարկում։ Այսինքն՝ կաշառք են տալիս. բա սա նյութապես շահագրգռելու հոդված չի՞։ Որտեղի՞ց են էդ գումարները, պետական բյուջեից են տրամադրո՞ւմ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее