▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկ ա՝ չի դզվի». «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում  գրում է. «Ինձ վրա միշտ ծանր տպավորություն են թողել խոսակցությունները՝ «մեկ ա՝ բան դուրս չի գա», «էս երկիրը երբեք չի դզվելու» եւ այլն։ Ինքնին «էս երկիրը», «էս ազգը» բնորոշիչների մեջ կա քաղքենիական անտարբերություն, երբ մարդը միտումնավոր իրեն հեռացնում է ամեն ինչից (արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները երբեմն սրտնեղած ասում են՝ «Ձեր երկիրը»)։ Եթե մարդը չի ասում՝ «իմ երկիրը», «ես», «մենք», ուրեմն նա ոչ մի շանս չունի ինքնադրսեւորվելու եւ, անկախ բարեկեցության աստիճանից, ունի անտունի հոգեբանություն:

Առավել ցավալի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան։ Բարձրաձայն նա, իհարկե, չի տալիս այդ «խեղճացած» գնահատականները եւ միշտ բաներ է արտասանում, բայց ենթագիտակցության մեջ նա իր պետությանը վերաբերվում է որպես «էս երկիր», եւ քանի որ դա այդպես է, նա, իր կարծիքով, բոլոր հիմքերն ունի «էս երկրից» քամելու այն, ինչ իրեն պետք է՝ ստամոքսը լցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее