Տարաբնույթ միջոցառումների շարքում առաջին անգամ Երևանում տեղի կունենա իսկապես նախադեպը չունեցող կուբայական ջերմ և աշխույժ ռիթմերով մեծ համերգ "Caribbean Night" կուբայական խմբի մասնակցությամբ:
Համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանում Իսպանական Կենտրոնն է, որը հանդիսանում է իսպանական և լատինաամերիկյան բազմապիսի երեկույթների և միջոցառումների հիմնական կազմակերպիչը:
Այս խմբի մասնակցությամբ նախատեսվում է ընդամենը 2 համերգ` հունիսի 17-ին Կոնգրես հյուրանոցի բացօթյա լողավազանի տարածքում և հունիսի 18-ին Մեցցո ակումբում:
Համերգներից յուրաքանչյուրը կունենա առանձին ծրագիր և երգացանկ: Ինչպես նաև սպասվում է ուղիղ հեռարձակում համերգների ընթացքում: Միջոցառման ժամանակ նախատեսված է նաև կուբայական պարերի վարպետության դասեր՝ կենդանի ռիթմերով: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ Երևանում հիրավի նման բան դեռ տեղի չի ունեցել: