ԱՄՆ-ում 36-ամյա Մոնիկա Մարեսը սիրահարվել է իր 19-ամյա որդուն` Քալեբ Փեթերսոնին: Ավելին` մոր սերը փոխադարձ է, և արդեն տևական ժամանակ է, ինչ մայր և որդի սեռական կապի մեջ են:
Հավելենք, որ Մոնիկան որդուն ունեցել է, երբ 16 տարեկան էր, սակայն օրենքի հետ խնդիրներ ունենալու և որդուն ֆինանսապես ապահովել չկարողանալու պատճառով զրկվել էր ծնողական իրավուքներից: Քալեբը մեծացել էր այլ ընտանիքում, իսկ մինչ այդ Մոնիկան ևս 4 երեխա էր ունեցել: Նրանց միացմանը նպաստել էր ֆեյսբուքը, որի միջոցով էլ մայր և որդի կապ էին հաստատել:
Մոր խոսքով` երբևէ չէր կարող պատկերացնել, որ կարող է սիրահարվել հարազատ որդուն, թեպետ չի բացառում, որ եթե որդին իր մոտ մեծանար, գուցե այս ամենը տեղի չունենար: Նշենք, որ նրանց միությանը դեմ են Քալեբի նոր ընտանիքի անդամները, նույնիսկ սպառնացել են, որ կարող են սպանել Մոնիկային:
Այդ ամենից բացի` իրենց միության պատճառով կարող են նաև օրենքի հետ խնդիրներ ունենալ, քանի որ տարածքային դատախազը հայտարարել է, որ երկուսին էլ բանտ կնետի, եթե շարունակեն իրենց սիրային կապը: Այս փաստը, սակայն, չի անհանգստացնում Քալեբին. նա նշել է, որ եթե մորը բանտ նստեցնեն, միևնույն է, կսպասի նրան:
Հատկանշականն այն է, որ տղայի կենսաբանական հայրը դեմ չէ այս հարաբերություններին: