▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշված ու պատռված հագուստ... Ինչ են նվիրում պատերազմի վետերաններին Մայիսի 9-ի առիթով

Մայիսի 9-ը ևս մեկ առիթ է հիշելու ու մեծարելու Հայրենական Մեծ պատերազմի ու արցախյան ազատամարտի վետերաններին:

Այսօր մեր կողքին ապրում են Երկրորդ Աշխարհամարտի  վետերաններ, որոնց թիվը, ցավոք տարեց տարի նվազում է. Նրանք ունեն պետության աջակցության և մեր հոգատարության կարիքը: Սակայն որոշ դեպքերում հոգատարությունը դառնում է պարզապես ծիծաղելի և նույնիսկ նմանվում է ողորմության:

Պարզվում է, որ մեր օրերում ոմանց մտքին անցել է  նրանց նվիրել  հին ու օգտագործած հագուստներ և  իրեր`վերագրելով իրենց քայլը որպես բարեգործություն:

Պատերազմի վետերան 90-ամյա Մերուժան Գրիգորյանի թոռնուհին Asekose.am-ին նմանօրինակ մի  զայրացնող տեղեկություն է տրամադրել:

«Մայիսի 5-ին Արաբկիրի թաղապետարանից կանչում են պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ պապիկիս, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի, որպես «Մայիսի 9»-ի նվեր տալիս են 10.000 դրամ: Սակայն` ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ թաղապետարանի աշխատակիցը 10.000 դրամի հետ պապիկիս մի ծանրոց է տալիս՝ նշելով, որ Ֆրանսիայից բարերարները հագուստ են ուղարկել, ինչն էլ իրենք ցանկանում են տալ պապիկիս: Չնայած պապիկիս երկար հակառակվելուն, այնուամենայնիվ նրանց հաջողվում է ծանրոցը պապիկիս հետ տուն ուղարկել: Երբ մենք տեսանք այդ հագուստը՝  զայրացանք: Դրանք հագուստներ չեն, որ կարող է կրել իմ պապիկը: Եթե 90 տարեկան է, դա դեռ չի նշանակում, որ կարելի է նման փալասներ տալ ձեռքին ու ուղարկել տուն»:

 Մերուժան պապիկի թոռնուհին մեզ նաև վստահեցրեց, որ իրենք ոչինչ չեն ակնկալում.

«Մեզ ոչինչ պետք չէ: Համենայն դեպս, եթե չեն կարողանում լավ ու ճիշտ քայլեր անել, ապա գոնե չպետք է նման անհարգալից վերբերմունք ցուցաբերեն»:

Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее