Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ապրիլյան կարճատև պատերազմի արդյունքները հանգիստ չեն տալիս մեր արևելյան հարևաններին։ Ալիևյան ԶԼՄ-ների կողմից զոմբիացած ազերիների մի մասը ամբողջությամբ ընկղմվել է «ցուցանակային» պատերազմի մեջ, որն Ադրբեջանում բավական վտանգավոր բնույթ է ստանում՝ ավելի նմանվելով մասսայական փսիխոզի։ Ապրիլի սկզբի կարճատև պատերազմից հետո պաշտոնական Բաքուն սեփական հոտին համոզում էր, որ մի քանի բնակավայր է գրավել՝ Թալիշը, Մատաղիսը, Ֆիզուլին։
Իսկ որպես ապացույց ներկայացնում էին ինչ-որ ցուցանակներ համապատասխան բնակավայրի անունով, որոնք տեղադրում էին դաշտերում, բլրակների վրա, որոնք հավանաբար Բաքվի մոտ էին ու շատ լուրջ «Թալիշից» հեռուստառեպորտաժներ էին հեռարձակում։ Զավեշտը հասավ նրան, որ ադրբեջանական կայքերից մեկը ճախրող Ռամիլ Սաֆարովին էր պատկերել «Ֆիզուլի»-ի ցուցանակի վրա՝ իբրև նա էլ է մասնակցել ապրիլյան կարճատև պատերազմին։ Սակայն ազերիների սուտը շատ արագ բացահայտվեց ճախրող Սաֆարովը տարբերվում էր «դե ֆակտո» Սաֆարովից, որը ճախրողից ծանր էր մոտավորապես երեք անգամ։
Սակայն ադրբեջանցիները այսքանով չսպառվեցին։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարին լրագրողներն անմահացրել էին տորթ կտրելիս, որի վրա գրված է եղել «Լելե Թեփե՝ աստվածային բարձունք»։ Իսկ հիմա էլ Բաքվի Բինա արվարձանում, որտեղ, ի դեպ, գտնվում է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը, մի քանի մանր կճղակավորներ ցուցանակ են տեղադրել «Լելե Թեփեի թաղամաս. նահատակների հիշատակին» գրառմամբ (տես լուսանկարը)։
Ադրբեջանում թափ է առնում մասսայական «ցուցանակային» փսիխոզ, որը մեծ վտանգ է ներկայացնում Ալիևների ընտանիքի համար։ Համոզված եմ, որ «հայրիկասեր» Իլհամին դուր չի գա, որ որևէ «անուն» մրցակցի Հեյդար Ալիևի հետ, քանի որ Ադրբեջանում ամեն ինչ կապված է նրա սրբացված անվան և նրա ընտանիքի հետ։ Իլհամ Ալիևը կգերադասի Լելե Թեփեն անվանափոխել իր հոր անունով, քան որևէ վայր կամ «օբյեկտ»՝ հակառակը։