▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշա Մնջոյանը փայլուն ելույթից հետո անցել է ավստրալական «The Voice» նախագծի հաջորդ փուլ

«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանը ավստրալական «Ձայն»-ի կույր լսումների ընթացքում փայլուն ելույթից հետո հանդիսատեսին գերել է նախագծի երկրորդ փուլում։

Մաշան «մենամարտել» է Էլլա Մոներիի հետ՝ նրա հետ կատարելով Արետա Ֆրանկլնի «Respect» հիթը։ Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտնկայս են ծափահարել։

Նրանց մարզչի՝ Քելի Ռոուլենդի որոշմամբ՝ հաջորդ փուլ անցել է Էլլա Մոներին։ Սակայն  մեկ այլ մարզիչ՝ Բոյ Ջորջը, փրկել է հայ երգչուհուն, ինչի արդյունքում նա հաջորդ փուլ է անցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее