▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը փոխանցեցին պատահական ընտրված քաղաքացու

ArmComedy-ն գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երկար խմորումներից հետո վերջապես գտավ իր նոր տիրոջը։ Հիշեցնենք, որ սկզբից այն հանվեց աճուրդի. ոչ մի գնորդ չունենալու պատճառով փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը, այնուհետ ՆՏԱԱ ինվեստմենտ գրուփին, ինչից հետո վերադարձվեց վերջինիս գոյություն չունենալու պաճառով և տրվեց պետական գույքի կառավարման վարչությանը։

 Քանի որ համալիրի միայն պահպանումը տարեկան պահանջում է 261 միլիոն դրամ, համալիրը փորձեցին վաճառել List.am կայքի օգնությամբ, բայց անգամ TOP հայտարարություններում տեղադրումն ապարդյուն էր։ Ճարահատված կառավարությունը փորձեց կիրառել շենքերի մուտքերի մոտ փակցված ավանդական հայտարարությունները։

«Պատկերացրեք դա էլ չօգնեց», – պատմում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը. «մենք կարծում էինք գոնե մեկ հատ համար պոկած կլինեն, բայց ոչ։ Մարդ որ կողքից նայի, կմտածի համալիրը ոչ մեկին պետք չի»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее