Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և համեմատությունը կապված է զուտ անձի հետ։ Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։ Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։
***
«Մարտի 1-ը ողբերգություն է, մեր պատմության սև էջերից մեկը։ Հունիսի 12-ի հետ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Իմ ասածը քաղաքական գնահատական չէ»,-ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը։ «Ես համեմատելու համար եմ ասել, թե մենք ինչեր ենք ասել, իրենք՝ ինչեր։ Այդ մարդն ի՞նչ էր ասում մարտի 1-ին, հոգին փառավորվում էր, որ քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին ջարդել և այլն։ Հունիսի 12-ին միայն հանդարտեցման կոչեր են եղել։
Այս մարդիկ 6 տարի է՝ իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու մարտի 1-ը, սակայն ոչինչ չեն արել»,- հավելեց շարժման առաջնորդը:
***
«Այս շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը՝ կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ես մտերմություն ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաև ուզում եմ շեշտել, որ թեպետ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել։
Թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն դրանք ողբերգություն չեն եղել, հայրենիք չեն հանձնել։ Ինձ հրավիրել էին ռուսական միջոցառման, սրանք աղմուկ էին բարձրացրել։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիր էին, էլի կգնայի»,- ասաց նա։
***
«Հունիսի 12-ն այն ջրբաժանն էր և մտորումների առիթը, որ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունի ձգտող և իր աթոռը պահպանելու կոչված փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալու ամեն ինչի»,- ընթացող ասուլիսի մեկնարկին ասաց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Հունիսի 12-ի արձանագրումով պայքարի վերադասավորման փուլն ենք մտել, որն ավելի ներառական և ընդգրկուն է դառնալու, բովանդակությունը մնալու է նույնը․․․ Շարժումը շարունակվում է է՛լ ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շատ շուտով ականատես կլինեք, ինչպես նաև մասնակից»,-ասաց նա՝ խոսելով նաև շարժման ընթացքում կալանավորումների, բռնաճնշումների, ոստիկանության գործողությունների մասին։
|
|
«Այս ժամանակահատվածը մեզ ցույց տվեց, որ մենք գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով, համացանցային ամենաստորին աստիճանից, ձեր փողերով պահվող ՊՈԱԿ-ներից: Տեղեկություն ունենք, որ այս ամենի մեջ ներգրավված է նաև «Վիվարո»-ն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Կեղտոտ համակարգը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։ Ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչության միջոց, որտեղ մարդիկ ինքնադրսևորվում են։ Դրանցից մեկի, որն իրեն շատ է երևակայել, անցել է նաև թմրանյութի գործով, Արթուր Հովհաննիսյանի դեմ դատական գործընթաց ենք սկսելու՝ իր հայտարարությունների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ կրկին նշելով, որ շարժումը դառնալու է օրակարգ թելադրող։ Դիտեք նաև՝ «Ռուբեն Վարդանյանը, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, Բաքվում ենթարկվում է կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռի հացը, որ այդքան կերել են, հիմա լռում են, ուրացող չե՞ն»,- ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Ասում էին՝ մեր հերոս գերիները երկու ամիս էլ թող սպասեն, քանի՞ երկու ամիս է անցել։ Էս մարդը ենթադրաբար էնքան պայմանավորվածություններ ունի, որ մի հատ փխկ են անում, ասում է՝ բերեք երկիրը հանձնեմ ձեզ։ Որքանո՞վ է հասարակությունը պատրաստ երկարատև պայքարի, մամուլի ասուլիսին այս հարցն ուղղվեց Բագրատ Սրբազանին․ «Ընդամենը 2 ամիս առաջ բոլորն ասում էին, որ մեր ժողովուրդը մեռել է, հոգի չունի, պայքարել չի ուզում, անտարբեր է և այլն։ Այս շարժումը բացահայտել է ժողովրդի իրական ցանկությունն ու նկարագիրը։ Այս մարդիկ նրանց հոգիներն ու մտքերը կալանավորել են՝ ներարկելով անտարբերության սինդրոմը։ *** |
|
«Կիրանցի ժողովրդի մի մասն էնքան արժանապատվություն ունի, որ փոխհատուցումը մերժել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով պետության կողմից Կիրանցի բնակիչներին տրվող փոխհատուցումների մասին։ «Գիտեք ի՜նչ գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր գյուղ մտնող ոլորանի վրա, 50 հազար դոլար են առաջարկել։ Մարդն ասել է՝ այդ տնակը 1000 դոլար հազիվ արժենա, ինչո՞ւ եք 50 հազար առաջարկում։ Այսինքն՝ կաշառք են տալիս. բա սա նյութապես շահագրգռելու հոդված չի՞։ Որտեղի՞ց են էդ գումարները, պետական բյուջեից են տրամադրո՞ւմ»,- ասաց նա։ |