31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես ստացել է նրա անունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, ասված է ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդագրությունում: