▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդն ինչպիսի ստահակ պետք է լինի, որ շահարկի դժբախտության մեջ հայտնված մարդու ողբերգությունը

«Առավոտ էր, գերմանական Հայդելբերգի լուսապայծառ առավոտներից մեկը: Ամբողջովին Ձեր` Ռաֆայել Հովհաննիսյանը հերթական հայկական հետքերով հասել էր Մաքս Պլանկի հանրահայտ ինստիտուտ` աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոսին եվ հայտնի հայ գիտնականին ` Հովհաննես Թումանյանի ծոռանը նկարահանելու նպատակով, երբ հնչեց հայրենիքի կանչը…»: Մոտավորապես այսպես կարող էր սկսվել այն պատմությունը, որն ինձ հետ տեղի ունեցավ վերջին օրերին : Ճիշտն ասած՝ ես երբեք չէի հայտնվել մեր հասարակության ուշադրության կենտրոնում, և , առհասարակ, հանրային մարդ չեմ, ինչի մասին վկայում է իմ ավանդական պասիվությունը Ֆեյսբուքում, բացակայությունս հեռուստածրագրերում ու թերթերի և ամսագրերի էջերին: Այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով , որ, իմ կարծիքով, ես առանց այդ էլ շատ եմ երեևում հեռուստաէկրանին , որպեսզի ինձ հանրությանը ներկայացնեմ նաև այլ ձևաչափերով: Սակայն , ցավոք, իմ կամքից անկախ , հայտնվեցի ինձ համար անհասկանալի և անբացատրելի իրադարձությունների կենտրոնում : Այժմ, երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և հասարակությունը հասկացավ, որ այդ չարաբաստիկ հոդվածի հեղինակը չեմ , ցանկանում եմ ասել հետևյալը. Նախ շնորհակալություն եմ հայտնում այն լրատվական կայքերի ղեկավարներին, ովքեր իրենց էջերից հանեցին կեղծ հոդվածը և իրենց ընթերցողին հայտնեցին տեղի ունեցած թյուրիմացության մասին, շնորհակալություն եմ հայտնում և սեղմում նրանց ձեռքը: Ապա՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ իրական և վիրտուալ ընկերներին, ովքեր ոչ միայն չհավատացին այդ զառանցանքին, այլ նաև` համախմբվեցին և Հայաստանից իմ բացակայության ժամանակ բացատրեցին FB-ում ապրող ու հերթապահող , իրենց բնկան կարիքները հոգացող, և իբրև երկնային մանանա` սենսացիաներին սպասող իմ որոշ հայրենակիցներին , որ ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ: Եվ երրորդ՝ ես շատ ուրախ եմ, որ չարամիտ, անիմաստ և պարզապես ծիծաղելի մեկնաբանություններից բացի հնչեց հասարակության հաստատուն կարծիքն այն մասին, որ ԶԼՄ-ները պետք է առավել ուշադիր լինեն և ստուգեն տեղեկատվությունը, քանի որ, եթե այս իրարանցումը ինձ,ոչ մի վնաս չտվեց, զայրույթից և զարմանքից բացի, ապա ինչ որ մեկին նման իրավիճակները կարող են իսկապես վնասել: Ոչ մի դեպքում ինձ որևէ մեկի հետ չհամեմատելով՝ ցանկանում եմ մի քանի օրինակ բերել. եթե մի օր որևէ կատարող մրցույթից դուրս մնա ու իր փոխարեն մեկնած մասնակցի ելույթից առաջ ինչ-որ հիմարություն գրի , առավել ուժեղ շախմատիստին պարտված հակառակորդը պախարակող նյութ հրապարակի, մեկի փոխարեն մի ուրիշի ` գլխավոր բժիշկ նշանակվելու դեպքում գլխավորի անունից կեղծ գիտական աշխատություն հրապարակի, կինը, ում անձնական հարաբերությունները ինչ-որ գիտնականի հետ չեն ստացվել , վրեժխնդիր լինելու համար կեղծ էջ բացի և վարկաբեկի իր նախկին սիրեցյալին , իսկ լրատվամիջոցներն անկթարթորեն տարածեն դրանք ` առանց իսկությունը պարզելու , ապա երգիչը կարող է տապալել իր ելույթն ասենք ` Եվրատեսիլում, շախմատիստը կարող է պարտվել , հնարավոր է կյանքի ամենապատասխամատու խաղը, վիրաբույժն անհաջող վիրահատություն կկատարի, իսկ գիտնականը, ով երկիրն է ներկայացնում , օրինակ Բեռլինում կամ Ստրասբուրգում , կձախողի իր նախագիծը: 
Եվ վերջինը ` տխրահռչակ հոդվածի հեղինակին. ես իհարկե, կգտնեմ և կպատժեմ , և ոչ այն պատճառով, որ նա ինձ անհարմարություններ է պատճառել. բնավ ` ոչ: Ես կանեմ, դա, քանի որ չեմ կարողանում պատկերացնել, թե մարդն ինչպիսի ստահակ պետք է լինի, որ սեփական՝ մանր նպատակների համար շահարկի դժբախտության մեջ հայտնված մարդու ողբերգությունը , մի մարդու, ով առանց այդ էլ գտնվում է ծայրահեղ վիճակում: ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ՉԱՐ ՈՒ ԱՆՀՈԳԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ՍԱԿԱՅՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԲԱՐԻՆ ՄԻՇՏ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՉԱՐԻՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ:

ԱՄԵՆԱԼԱՎՆ ՈՒ ԲԱՐԻՆ:


Հարգանքով ` Ռաֆայել Հովհաննիսյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее