▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց տներում կամեռաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն ու էդ կոմպրոմատը ձեր բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության պատալոկը

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մարդկանց տներում կամեռաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն ու էդ կոմպրոմատը ձեր բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության ու դեմոկրատիայի պատալոկը։

Դուք չեկիստի ձագեր եք, ձեր սրբությունը Ավիս Նուրիջանյաններն են, ձեր ծիսական առարկան` տապոռը ու դուք ոչ մի կապ չունեք մեր երազած Հայաստանի հետ։ Անազատ մարդկանցից ազատ երկիր չի ծնվում։

Ու ես խոստանում եմ, որ երբ դա ինձնից կախված լինի` հրապարակվելու են այս կեղտոտ գործն արած պետական ծառայող ու արտահաստիքային բոլշևիկների անունները։

Եվ վերջում. եթե տեղի ունենա ամենահավանականը` Չուժակը 2026-ից հետո ևս իշխի Հայաստանում, ապա լկտիության, ռեպրեսիաների ու տոտալ վերահսկողության մասշտաբը կհասնի մի մակարդակի, որպիսին հետսովետական երկրներից քչերն են տեսել։

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее