«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Մաքսային միության մուտքը ՀԱՅԱՍՏԱՆ։ Պարզվում է Հանրային հեռուստատեսությունը իշխանության քայլը գովելուց բացի (մի քանի անկողնափոխ քաղաքագետների, եվրոպամետ գրանտակերների, չկայացած ու դժգոհ դիվանագետների, դհոլների ու նմանատիպ այլ առարկաների օգնությամբ), որոշել է հասարակական կարծիք ապահովել։ Միակ բանը, որ նրանց մտքով անցել է՝ հակաԱՆԿԱԽական ֆիլմ ցույց տալն է։ Ու հիմա Հայաստանի ԱՆԿԱԽ Հանրապետության Հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է «Նվագախմբի տղաները»։
Հալալ է։
Ենթադրում եմ, որ վաղն էլ ցույց են տալու խորհրդային արտադրության ՆԺԴԵՀին այպանող «Զանգեզուր» ֆիլմը։
Իսկ արդեն հաջորդ հինգշաբթի հանրապետականները իրենց ԳՄ նիստում գովաբանելու են այդ որոշումը։