ՄեդիաԿենտրոնի նախաձեռնությամբ Ա1+-ի եթերում հեռարձակվել է բանավեճ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի և դրա հետևանքների վերաբերյալ թեմայով:
Բանավեճին մասնակցել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը: