Armtimes.com-ը գրում է.
2005 թվականից առ այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է նախորդ տարի 21.6 միլիոն դրամով բազմաբնակարան շենքում տուն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարգրից:
Դատավորը բացի նոր բնակարանից ունի նաեւ 1 միլիոն 450 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 1 միլիոն 875 հազար դրամ:
Նաիրա Գրիգորյանի եկամուտները գոյացել են փոխառությամբ տված գումարի վերադարձով եւ աշխատավարձով: Դատավորի տարեկան աշխատավարձը կազմում է 7 միլիոն 265 հազար 128 դրամ, իսկ վերադարձված փոխառությունը՝ 21.6 միլիոն դրամ, որով էլ գնել է նոր բնակարանը: Նկատենք, որ Նաիրիա Գրիգորյանի 2011 թվականից մինչ օրս ներկայացրած հայտարարագրերում բացակայում է փոխառությամբ տրված գումարի մասին նշումը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում