aravot.am-ը գրում է. ըստ ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին:
Կայքն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին: «Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում