Hraparak.am-ը գրում է.
Հուլիսի 4-ին Երեւանի Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Պարզվել է, որ մահացածը Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն է։
Ըստ կայքի տեղեկությունների՝ դեռեւս մայիս ամսին Ջուլիետա Կարապետյանը կտրվել է պետական քննությունից, քանի որ ունեցել է անձնական խնդիրներ։ Մեր տեղեկություններով՝ Ջուլիետան նորմալ առաջադիմություն ունեցող ուսանողներից է եղել, լավ է սովորել, սակայն այդ փուլում, կապված անհաջող ավարտ ունեցող նշանադրության հետ, ծագել են անձնական խնդիրներ, եւ աղջիկը չի կարողացել նորմալ պարապել եւ հանձնել պետական քննությունը։ Ի դեպ, պետական քննությունն ընթացել է էլեկտրոնային եղանակով, եւ Ջուլիետա Կարապետյանի նկատմամբ չէր կարող ցուցաբերվել սուբյեկտիվ մոտեցում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում