▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մամաները լացացնում են...». Հակառակորդը խուճապահար ամբողջական բնակավայրեր է տարհանում

Ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում, որ ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:

Այս մասին գրելով՝ armtimes.com-ը նշում է, թե ըստ էության, հաստատված կարելի է համարել տեղեկությունը, որ հայկական զինուժը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերը հետ է վերադարձրել, թեեւ պաշտոնական հայտարարություն այս մասին դեռ չի հնչել, բայց տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից:

aravot.am-ն էլ այս առիթով գրում է, որ կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: 

Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարարի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերոնք մամաները լացացնում են, խուճապ է, առավոտ հստակ կլինի, բայց կարծես թե քաղաքներ են տարհանում, ավելի ճիշտ մարդիկ խուճապահար փախնում են: Հային սպանողը չպետք է մարսի...Աստված մեր տղեքի հետ»: 

Իսկ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի մեծ խնդրանք էլ. բոլորս, բացի լրագրողներից,Արծրուն Հովհաննիսյանին հանգիստ ենք թողնում։ Ժամանակն Արծրունի չվատնեք ձեր հարցերով։ Թողեք հարցերը լրագրողներին, իրենք հիմա առավել կարևոր գործ են անում։Հիշեցնում եմ, անցնում ենք լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմին»։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կեսգիշերին հայտարարեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее