▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Տարանտինոյի ֆիլմերում նկարահանված դերասան Սիդ Հեյգը (Մոսեսյան)

ԱՄՆ-ում մահացել է դերասան և պրոդյուսեր Սիդ Հեյգը (իսկական անունը` Սիդնեյ Էդդի Մոսեսյան)։

Հեյգի կինն Instagram-ում գրել է, որ դերասանի մահը շոկի է ենթարկել նրա բոլոր հարազատներին:

«Նա իմ հրեշտակն էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը և միշտ կմնա այդպիսին», - գրել է կինը։



Դերասանը ծնվել էր Ֆրեզնոյում, մանկությունն անցկացրել հայ համայնքում։ Հայրը` Հեյգ Մոսեսյանը, էլեկտրիկ էր։ Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1952 թվականից, այդ թվում՝ «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռելների գիշերը 3D» եւ այլ ֆիլմերում: Ընդհանուր առմամբ կերտել է ավելի քան 70 դեր կինոյում եւ 350-ը՝ հեռուստատեսությունում: Հաճախ նկարահանվել է սարսափ ֆիլմերում եւ դարձել կուլտային ֆիգուր ժանրի երկրպագուների համար: Նրա մրցանակների թվում է «Ամենաստոր չարագործը» մրցանակը, որը ստացել է «Սատանայի կողմից վտարվածը» (2005) ֆիլմի համար:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее