Մահացել է ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Արարքցյանը ծնվել է 1944թ.՝ սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվան ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1972): Եղել է ԽՄԿԿ անդամ: 1968-71-ին աշխատելէ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ Հայաստանի Պետական պլանային կոմիտեի գիտա-տեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ Երեւանի պետական համալսարանում դոցենտ, ամբիոնի վարիչ: 1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից՝ ՀՀՇ վարչության անդամ: 1988թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին: ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երևանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից: 1990թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ: 1991-ին ընտրվել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-ին՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ: 1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է ԱԺ նախագահ: Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է: |
Մահացել է Բաբկեն Արարքցյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet