▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ադմիրալ Սամոն՝ գնդապետ Սամվել Հովսեփյանը

armtimes.com-ին հայտնի է դարձել, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Ադմիրալ Սամոն՝ Սամվել Հովսեփյանը:

Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ 2 ամիս առաջապահ դիրքերում մնալուց հետո: Նրա թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել: 

Սամվել Հովսեփյանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: 58-ամյա Հովսեփյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է: Մոտ մեկ ժամ առաջ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее