▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողը 23 տարեկան էր. երեկ խոսել էր հարազատների հետ

Armtimes.com-ը գրում է.

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Նա 23 տարեկան է: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները վերջին անգամ երեկ են խոսել Իվանի հետ: Թե ինչ են խոսել՝ գյուղապետը չգիտի: Նրա վստահեցմամբ՝ դեպքի մասին գյուղում դեռ ոչինչ չգիտեն, չեն կարողանում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել:

«Կարող եմ ասել, որ նորմալ ընտանիքից է, հայրը աշխատող տղա է, մայրը եւս աշխատում է՝ ուսուցչուհի է: Մեկ եղբայր ունի, նա էլ Հայաստանում չի, արտագնա աշխատանքի է մեկնել»,- ասաց գյուղապետը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее