Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։
Այս մասին գրում է Lurer.com-ը: Ըստ նրանց աղբյուրի՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։