Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 21-ին Երևանում կեսարյան հատումով ծննդաբերած և մահացած Նաիրա Աբգարյանի երկու երեխաները մնացել են առանց մայրական խնամքի։ Նաիրայի ամուսինը՝ Արմենը, արցախյան պատերազմի հերոս է, առաջին կարգի հաշմանդամ։
Ընտանիքը գտնվում է նյութական ծանր պայմաններում, մահացած կինը տան միակ աշխատողն էր: Երեխաների համար օգնություն կազմակերպողները այցելել են Նաիրայի ամուսնուն և սկեսուրին, տեսանյութում տիկին Ռոզան ներկայացնում է ընտանիքի վիճակը նշելով, որ այս պահին երեխաներին անհրաժեշտ են տակդիրներ և մանկական սնունդ՝ «Սիմիլակ-1»։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են գումարով օգնել ընտանիքին կարող են փոխանցում կատարել երեխաների հոր հաշվեհամարին՝
«ՎՏԲ-Հայաստանի բանկ» ՓԲԸ
Հաշվեհամար՝ 16048100318600
Ստացող՝ Արմեն Ջոնի Գրիգորյան
Անձնագիր՝ AM0382914