▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ «խնդիրը» ռուսական սադրանք է

Արցախը Հայաստան է և վե՛րջ:

Նեգատիվ լուրերի կործանարար հետևանքները

Երբ ամեն անգամ ՀՀ նախագահը հնչեցնում է՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու» ռուսական պատվերը և ձեր ականջը դա ընկալում է որպես ցինիզմ, նշանակում է, որ դուք ներքաշված եք լավրովյան խաղերի մեջ:

Ռուսական ԶԼՄ-ների մեկ երկու հուսահատեցնող ինֆորմացիոն հարված՝ ՌԴ-ն Բաքվում ինքնաթիռների գործարան է հիմնում կամ Ալիևը Պուտինին հրավիրել է իր տուն՝ թեյի... և դուք արդեն պատրաստ եք արտագաղթելու ՌԴ: Մնում է միայն ընտրել բնակության վայրը և ենթադրվող աշխատանքը:

Որտե՞ղ հաստատվել, որևէ քաղաքում գո՞րծ կպցնել, թե՞ գյուղական վայրում խոզ պահել…

Պոզիտիվը տեսնողները

Ովքեր այդ սարգսյանական շուտասելուկին ուշադրություն չեն դարձնում ու նայում են «Սասնա ծռերի» կողմը, նշանակում է գիտակցում են, որ դա պարզապես խորտակվող կայսերական Ռուսաստանի հոգեբանական գրոհն է:

Ողջունելի է՝ դուք սադրանքի չեք տրվել և լավրովյան ծրագիրը տապալել եք:

Դուք հավանաբար ձեր խոհանոցի պատին փակցրել եք Ադրբեջան կոչվող բնակավայրի քարտեզը և օրը տասն անգամ նայում եք Արցախին հարող Ավարստանին, Լեզգիստանին, Թալիշստանին ու մտածում. այդ գաղութացված տառապյալ ժողովուրդները Արցախից տարածքային պահանջ չունեն, այդ ո՞ւմ պիտի հանձնենք Արցախի հինգ շրջանները:

Պուտինի՞ն, որ ՆԱՏՕ-ի դեմ ևս մեկ ռազմաբազա տեղակայի, թե՞ Ալիևին, որ մի քանի ազգերի քաղաքակրթությունը յուրացնի ու ավելի ուռճացնի իր քանդման ենթակա պետությունը:

Ժամանակն է դատի տալ ռուսական կայսրությանը

Ի ցույց աշխարհի հարկավոր է պատրաստել մի փաստաթուղթ՝ (1894-1896)թ.- ից ի վեր Սուլթան Համիդի, 1915թ.-ի, կարմիր, լենինյան, ստալինյան , ЧК-НКВД-ական, Սումգայիթի ջարդերի, Մոսկվայից կառավարվող ԼՂՀ պատերազմի, տարածաշրջանը ապակայունացնող լավրովյան պլանի… Ռուսաստանի կողմից վարած ազգահալած քաղաքականության մասին:

Այդ փաստաթղթի հիման վրա (Կոսովոյի օրինակով) պահանջել գերտերություններից ճանաչել ԼՂ հանրապետությունը և օժտել նրան պաշտպանական բավարար զենքով՝ ռուսական 102-րդ բազան Գյումրուց դուրս բերելու դիմաց:

Վահագն Կոզմոյան

11.08.2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее