▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների նկարները

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների լուսանկարները:

ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի  ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլեւ խաղաղ բնակչության հանդեպ:

Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее