Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էին ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին:
Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը: