▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ոստիկանները վարսավիրանոցներում արգելում են դեռահասներին ջակի-ջուկի սանրվածք անել

Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում, կարծես թե որոշել են լրջորեն պայքարել համասեռամոլության դեմ եւ այդ գործը սկսել են ոստիկաններին գեղեցկության սրահներ գործուղելով: Իրավապահները վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել` փաստորեն համոզված լինելով, որ մազերի զուսպ ու դասական կտրվածքն է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նրանց հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից:

Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում աշխատող վարսավիր Անուշը երեկ հաստատեց ոստիկանների այցի մասին մեր տեղեկությունները: Նրա հետ զրույցը` ստորեւ:

- Անուշ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` երկու ոստիկանայցելել են ձեր գեղեցկության սրահ եւ ասել,  որդպրոցահասակ երեխաներին «ջակի-ջուկի» սանրվածքներչանեք, քանի որ քաղաքը «գալուբոյներով» է լցվում: Իսկապե՞սնման բան եղել է:

- Ճիշտն ասած, կոնկրետ ես չեմ տեսել, այդպիսի («գալուբոյ») մարդ  չեմ ճանաչում մեր քաղաքում, բայց ինձ թվում է, թե սանրվածքն ընդհանրապես կապ չունի դրա հետ, որովհետեւ մարդ ուզում է, որ իր սանրվածքը, հագածը գեղեցիկ լինի: Ես էլ, որպես վարսավիր, հաճախորդը ոնց ուզում է կտրել, այնպես էլ կտրում եմ՝ կապ չունի՝ ինքը մեծ տղա  է, թե չափահաս չի կամ երեխա է: Կտրում եմ էնպես, ինչպես որ իրենք են ուզում: Իրենց ճաշակով եմ կտրում:

- Բայց իսկապե՞ս ոստիկանները եկել են ու ձեզ նման բանառաջարկել:

- Այո, այո:

- Իսկ ի՞նչ ասացին. պահա՞նջ էր դա, պարտադրա՞նք էր, թե՞խնդրանք-առաջարկ:

- Ոչ խնդրանք, ոչ էլ պարտադրանք,  պահա՛նջ ավելի շուտ, որ այդպիսի սանրվածքներ չլինեն, ես էլ ասացի՝ ինչու, այդ որտեղ է գրված, ասացին` գրած-չգրած դա կապ չունի, մենք ձեզ ուզում ենք ուղղակի զգուշացնել, որ նման կտրվածքներ չլինեն: Ես էլ պատասխանեցի՝ ճիշտն ասած՝ ինձնից ոնց պահանջում են կամ նկարով ցույց են տալիս, ես էդպես էլ կտրում եմ ու վերջ: Իրենք էլ ասացին` իսկի տասը տարվա վարսավիրը այսպես չի խոսում: Ասացի` բայց դուք որտեղից գիտեք` ես քանի տարվա ստաժ ունեմ, դուք ինձ իսկի չեք էլ ճանաչում:

- Այսինքն` մերժեցիք ոստիկաններին:

- Ես մերժեցի: Նույնիսկ ես նշեցի, որ իմ կայքում կան նման սանրվածքներ, ու ես կտրում եմ, կտրելու եմ: Ինչպես հաճախորդը պահանջի, այնպես էլ անելու եմ: Իրենք շատ դժգոհ դուրս եկան մեր վարսավիրանոցից:

- Երկրորդ անգամ չայցելեցի՞ն` արդեն կոշտ մեթոդներով:

- Չէ, չայցելեցին:

- Իսկ բացատրում-մանրամասնո՞ւմ էին, թե «ջակի-ջուկի»ասված սանրվածքները հատկապես որոնք են: 

- Կոնկրետ չասացին: Ես զբաղված էի, հաճախորդ էի բաց թողնում, ժամանակ չունեի, որ մի քիչ զրուցեմ, հարցնեմ: Ես չէի կարող երկար խոսել, որովհետեւ ինձ սպասողներ կային, չհասցրի: Հետո իմ ընկեր-ընկերուհիներին, ծանոթներին էլ հարցրի, ասացին, որ ամեն վարսավիրանոցում իրենք եղել են ու հայտարարել են, որ այդպիսի բան էլ չլինի:

- Իսկ տեղյա՞կ եք` գեղեցկության մյուս սրահներում ինչարձագանք է եղել:

- Նույն ձեւի արձագանքել են, որ սանրվածքի հետ կապ չունի ընդհանրապես: Ինձ, օրինակ, շատ դուր է գալիս, որ սանրվածքը լինի ոճային, մի քիչ սպորտային, ոչ դասական, ոչ «շաբլոն», այսպես ասեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее