▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներն էլ, իշխանության նման, ահագին գլուխ գովացին ու վազվզեցին, բայց անարդյունք...

ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն այսօր «Դինամո» մարզադահլիճում 4:0 հաշվով հաղթեց ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանուն: Ի դեպ, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր  Հայկ Գևորգյանը խաղի մասին հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում.«Լրագրողներ-ԱԺ պատգամավորներ ֆուտբոլային հանդիպումը ավարտվեց լրագրողների ջախջախիչ պարտությամբ` 0:4: Լրագրողները հաղթանակի հասնելու համար արեցին ճիշտ նույնքան որքան անում է կառավարությունը կոռուպցիայի եւ մոնոպոլիաների դեմ «պայքարում». ահագին գլուխ գովացին, ահագին վազվզեցին, բայց անարդյունք...»:

Տեսանյութը՝ A1plus.am-ի

ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականի կազմը.

 

1. Էդուարդ Շարմազանով- ԱԺ փոխնախագահ

2. Հովհաննես Սահակյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

3. Ավագյան Կարեն- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

4. Նահապետյան Կորյուն- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

5. Սամվել Ֆարմանյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

6. Վահրամ Մկրտչյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

7. Շիրակ Թորոսյան- ԱԺ ՀՀԿ պատգամավոր

8. Արմեն Բաբայան – ԱԺ ՀՅԴ պատգամավոր

9. Սարգիս Քեֆիլյան- ԱԺ փոխնախագահի օգնական

10. Արմեն Նասլյան- ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն

11. Էդուարդ Բադոյան- ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն

 

ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ընտրանու կազմը.

 

1. Տիրայր Մուրադյան -«Հայկական ժամանակ»

2. Դավիթ Գալստյան -«Սպուտնիկ Արմենիա»

3. Շանթ Խլղաթյան -«Արմենպրես»

4. Գոռ Հովհաննիսյան -Xnews.am

5. Խաչատուր Կոճիբրոյան – Shabat.am

6. Արթուր Սուքիասյան -Կենտրոն TV

7. Արամ Արարատյան – Կենտրոն TV

8. Սեյրան Վանցյան – Շանթ TV

9. Եսայի Պետրոսյան- A1plus

10. Նարեկ Բարսեղյան -1in.am

11. Սեւակ Գրիգորյան -Newspress.am

12. Արսեն Սարգսյան -News.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее