Հարգելի Վահրամ քահանա,
Դուք բերել եք Մայր Աթոռի սպասավորներից մեկի վկայությունը եւ դրան ի պատասխան ես էլ կարող եմ ներկայացնել հազարավոր աշխարհիկների հակառակ պնդումն այն մասին, որ Վազգեն Վեհափառը պետական հեռուստատեսությամբ նման ելույթ ունեցել է:
Եվ որպեսզի չներքաշվենք նման անպտուղ բանավեճի մեջ՝ ավելի լավ կլինի Մայթ Աթոռի արխիվում փնտրել եւ գտնել այդ տեսանյութը: Չեմ կարծում, որ ձեր ոսկե ֆոնդում չպիտի սրբորեն պահվեր Վազգեն Վեհափառի վավերանյութերը:
Ձեր գրառման երկրորդ հատվածին ընդհանրապես չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ Դուք նույնացրել եք Գարեգին Բ-ին հայ Եկեղեցու հետ եւ իմ հիշեցումը նկատել որպես մի քար՝ նետված ինձ համար պաշտամունքի առարկա հայ եկեղեցու վրա:
Եղեք կոռեկտ:
Եվ մի բան էլ ավելացնեմ՝ Մայր Աթոռի ձեւակերպած տեքստում բազում անճշտություններ կային, այդ թվում եւ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, այն դեպքում, երբ մարդը պարզ ու հստակ ասել էր, որ ինքը ամենեւին էլ հացադուլ չի հայտարարում, այլ՝ ստադուլ եւ կեղծիքադուլ, որի ծանրության տակ կքած է մեր հոգեւոր ու մարմնավոր ողջ երկիրը:
Մնացեք սիրով եւ խաղաղությամբ:
Լրագրող Վարդուհի Սիմոնյանի գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ Տեր Վահրամ Մելիքյանն,այսօր, արձագանքելով լրագրող Վարդուհի Սիմոնյան այն հրապարկմանն, ըստ որի Վազգեն Վեհափառը 1988թ. հացադուլ է հայտարարել Վիկտոր Համբարձումյանի հետ, նշել էր, Վազգեն կաթողիկոսը 1988 թ. հացադուլ չի հայտարարել, այլ ընդհակառակը` հանել է դրանից հացադուլավորներին: