▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Բադալյանը հիվանդանոցում է՝ նրան վիրահատել են

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու  Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

«Սիրելիներս, երկար մտածում էի գրել, թե չգրել, ավելի հակված էի լռելուն` իմ բնավորության համապատասխան, բայց հետո հասկացա, որ քարոզարշավի ընթացքում, որպես թեկնածու, իմ պասիվությունը հնարավոր է, որ ճիշտ չընկալվի ո'չ հասարակության, ոչ էլ գործընկերներիս կողմից։

Ունեմ որոշ առողջական խնդիրներ, վիրահատությունը նորմալ է անցել, խնդրում եմ ավելորդ հարցեր չտալ, ամեն ինչ կարգին է, բայց ինձ դեռ որոշ ժամանակ է պետք` վերականգնվելու համար։ Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և բոլոր ընտրողներից, առաջին իսկ հնարավորության դեպքում` կմիանամ քարոզարշավին։ Հուսով եմ ինձ կներեք և կհասկանաք։ 
Հարգանքներով` 4-րդ ընտրատարածքի համար 3 թեկնածու Լուսինե Բադալյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее