▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսավոր երիտասարդները, սոցիալական բունտն ու «խեղճ» իշխանությունները

Ես էլ իմ մոնիտորինգն արեցի, տրանսպորտում մարդկանց տրամադրությունների եւ հին ու նոր գինը վճարելու միտումներում...
Այսպես, այս Լուսավոր երիտասարդները որ չլինեն եւ ինչ որ կանգառում դուռը բացելով աղմուկ չհանեն, որից մի 2 հոգի ոգեւորվում են ու վճարում 100-ը, մյուսները շատ սովորական, ասես ոչինչ չկա վճարում են ու իջնում: Հանդուրժողաբար, առանց ընբոստության, հանգիստ:
Հարգելի կառավարությունը լավ չի հաշվարկել, ի՞նչ է 150-ը, գոնե մի 200 կամ 300, գուցե ուշքի գան քաղաքացիները:
Եզրակացությունս հետեւյալն է. «խեղճ» կառավարությունն ամեն բան անում է, ամեն հնարավոր թանկացում ու մարդկանց նվաստացում, ճնշում, բռություն, որ ժողովուրդը վերջապես սոցիալական բունտ անի. էէ~ չի անում... ապրում է ու ապրում էս ժողովուրդը...

Արմինե Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее