▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներ և մանրամասներ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի17-ին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում:

hraparak.am-ը, ներկայացնելով լուսանկարներ հարսանիքից,  գրում է, որ կայքի տեղեկություններով` պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում: Հարսանեկան շոուն վարել է հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը,  հյուրերին իրենց կատարումներով ուրախացրել են Արմենչիկը, Զարուհի Բաբայանը, Արամեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Քրիստինե Պեպելյանը և այլք: 

Խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, որոնց թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Վրաստանի վարչապետը, Գագիկ Ծառուկյանը: Հարսանիքի քավորն էլ հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն էր:

Ներկաների աչքից չի վրիպել այն, որ վարչապետի մեքենայի համար ճանապարհ չեն բացել, վերջինս մյուսների պես սպասել է իր հերթին:

Ուշագրավ է նաեւ այն, որ հարսանիքին չի մասնակցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս պաշտոնանկությունից հետո Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի հետ Դուբայում հանգստանում է, ըստ ամենայնի` հարկ չի համարել վերադառնալ: Սերժ Սարգսյանը լուսանկարվել է հարսնացուի եղբոր հետ: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее