▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարչի երկտողը խմբագրին

Շեֆ,

Իհարկե, ցավալի է, որ Քիմ Ք.-ն ժամանակ չգտավ «Ասեկոսե»-ի իմ ֆոտոստուդիա այցելելու եւ վերցնելու իր նախնիների լուսանկարը։

Ես երկար ժամանակ փայփայում էի այս հին լուսանկարը եւ ոչ մեկի ցույց չէի տալիս։

Կարծում եմ, այլեւս թաքցնելն իմաստ չունի։

Ոչ ոք չգիտի՝ ինչ տեսք է ունեցել Քիմի նախապապ Թաթոս Քարդաշյանը, բայց ինչ-որ բան հուշում է ինձ, որ 1932 թվականին Բոստոնում. Դիրանի լուսանկարչատանը նրա զարմիկ Ֆրենքի հարսանեկան լուսանկարն է պատկերվել։

Ափսոս, որ հնարավոր չէ համեմատել Թաթոսի հետ. քանի որ Քարդաշյանի տոհմածառը բացակայում է լուսանկարի մեջ։

Ուղարկում եմ քեզ 1932 թվականի լուսանկարը։

Հրապարակիր, եթե ուզում ես. գուցե Քարդաշյանների ընտանիքը Ֆրենքի դիմագծերի մեջ նշմարի որեւէ մեկին։

Եվ գուցե, հաջորդ այցելության ժամանակ Քիմը ժամանակ գտնի եւ այցելի իմ ֆոտոսուդիա, որ իր հետ տանի բոստոնցի Ֆրենք Քարդաշյանի լուսանկարը։

 

Գերման Ավագյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее