Լուլուին պահողն իր մասին շանտաժի առարկա տեսանյութերն են, թե՞ պարգեւավճարը, չեմ կարող ասել. Մկրտչյան
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շարժման՝ նախօրեին հնչեցված պահանջներին, այն է՝ ԱԺ խորհրդի կողմից արտահերթ նիստ հրավիրելն ու կառավարության հրաժարականը պահանջելը։ «Իրավական տեսակետից գործընթացը հետևյալն է․ ԱԺ կողմից ընդունել հայտարարություն, որը կոչ է անում դե ֆակտո կառավարությանը ներկայացնել հրաժարական, էստեղ խոսքը Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված իմպիչմենտի գործընթացի դասական իրագործման մասին չէ, էստեղ ԱԺ-ի՝ որպես առաջնային մանդատով օժտված միակ պետական մարմնի հայտարարությունն է, որը պետք է ուղերձի տեսք ունենա կառավարության և նրա ղեկավարության համար»,- ասաց նա՝ պատասխանելով նաև հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են մանդատները վայր դնել։ |