Լուլու 2017թ. «Կարտագաղթեմ, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տա»․ Ֆեյսբուքյան օգտատերերը հիշեցնում են․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Այս առիթով ֆեյսբուքյան գրառումներից մեկը կարող եք կարդալ այս նյութի վերջում։
Դիտեք նաև՝
Լուլու 2017թ. «Կարտագաղթեմ, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տա»
Օրերս «Իմ Քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆեյսբուքում քաղաքացիներին կոչ էր արել հետևել միայն «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի և Հ1-ի լրատվությանը։ Մնացած բոլոր լրատվամիջոցներին նա մեղադրել էր ոչ անաչառ լինելու մեջ։ Նրա այս գրառումը խիստ քննադատության արժանացավ, հատկապես այն բանից հետո, երբ նա 26 անգամ փոխեց գրառման տեքստը: Հարց առաջացավ. Լուլուի ինչին էր պետք այս ամենը:
Լուլուի այս անհասկանալի ակտիվությունը և բոլորի մեջ ամենահեղափոխականը լինելու ցանկությունը իրականում շատ պարզ պատասխան ունի՝ նրա կենսակերպն է օրվա իշխանության ամենավերին օղակներում կանգնածներին հաճոյանալ։ Նա նույն կերպ էր վարվում նախկին իշխանությունների ժամանակ։ 2017 թվականին էլ Լուլուն հայտարարում էր, որ կարտագաղթի, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տա․«Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից»։
Այսքանից հետո մնում է «հեղափոխական» Լուլուին խորհուրդ տալ շատ չփնովել նախկին իշխանություններին. չէ՞ որ նա Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո պատրաստ էր արտագաղթել, բայց նոր եկող իշխանությունների հետ պատգամավոր դառնալու հեռանկարը գայթակղեց նրան։