▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում չորս հայերի սպանած Արթուր Գալստյանին մահապատիժ է սպառնում

Լոս Անջելեսում բնակվող 33-ամյա Ներսես Արթուր Գալստյանը  դատարանի երդվյալ ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել 50 փամփուշտ արձակելու և չորս մարդու սպանության մեջ։

Ժյուրիի 9 տղամարդ եւ երեք կին անդամները Ներսես Արթուր Գալստյանին մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանության երկու դրվագներով, երկրորդ աստիճանի սպանության մեկ դրվագով։  Նրան նաև զենքի ապօրինի կրման, բռնի հանցագործությունների և սպանության փորձի մեղադրանքներ են առաջադրվել։ Դա հնարավորություն է տալիս դատախազությանը մահապատժի միջնորդություն նեկայացնել ատենակալներին, որոնք այդ հարցով կհավաքվեն արդեն մարտի 28-ին։

Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

Նշվում է, որ դատախազները մտադիր են նրա համար մահապատիժ պահանջել մարտի 28-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։

Նրան մեղադրում են 2010 թվականին Կալիֆորնիայի Վելի Վիլիջ քաղաքի Hot Spot Cafe ռեստորանում ընկերոջ հիշատակի արարողության ժամանակ հրազենի գործադրմամբ 4 մարդու կյանք խլելու մեջ։

Հայ ընկերները ռեստորանում իրենց մահացած ընկերոջ հիշատակի արարողությանն էին, երբ մտել էր Ներսես Գալստյանը, վեճ սկսել։ Ապա նա դուրս էր եկել, մեքենայից վերցրել զենքը, վերադարձել եւ կրակոցներ արձակել։ Դեպքը տեղի էր ունեցել 2010թ. ապրիլի 3-ին, հիշատակի արարողության ժամանակ։ Կրակոցները խլել են 25-ամյա Հայկ Եգնանյանի, 31-ամյա Վարդան Թոֆալյանի, 26-ամյա Սարգիս Քարաջյանի և 28-ամյա Հարութ Բաբուրյանի կյանքը։ Երկու այլ անձինք վիրավորվել են։ Դավիթ Աղազարյանին 11 գնդակ էր դիպել և նա հրաշքով էր կենդանի մնացել։ Վիրաբույժ Ջոզեֆ Բրուջերդին փրկել էր տղայի դեմքը։ 

Գալստյանը փախուստի էր դիմել Սիեթլ, որտեղ էլ ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее