▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում Չաթալյանների ընտանիքին սպառնացել են՝ Հայաստանի դրոշը բակում կախելու համար

Երկիր Մեդիա հեռուստաընկերության կայքը գրում է. Հայատյաց դրսեւորում՝ Լոս Անջելեսում: Քաղաքի Թհանգա թաղամասում հայ ընտանիքը սպառնալիք պարունակող նամակ է ստացել, քանի որ տան բակում կախել է հայոց եռագույնը:

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել՝ ատելության դրսեւորման այս դեպքի առնչությամբ: Նամակի հեղինակը սպառնացել է վնասել հայ ընտանիքին:

ABC7-ին տված հարցազրույցում Հասմիկ Չաթալյանը նշել է, որ եռագույնը կախել է՝ ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների:

Թեեւ ընտանիքը ցնցված է սպառնացող նամակից, սակայն Հայաստանի դրոշը շարունակում է ծածանվել տան բակում, ավելին՝ Չաթալյանների ընտանիքը եւս մի դրոշ է կախել՝ ընդգծելով, որ թույլ չեն տա ինչ-որ մեկին իրենց հրամայել՝ ինչպես սիրել հայրենիքը:

Նաեւ կոչ են արել թաղամասում բնակվող հայ մյուս ընտանիքներին՝ տան պատշգամբներից կախել հայոց եռագույնը:

Ի դեպ, սա նման առաջին դեպքը չէ: Չաթալյանների հարեւանները նշել են, որ անցյալ տարի իրենց մեքնենան ձվահարել էին, քանի որ դրա վրա ամրացված էր Հայաստանի դրոշը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее