Հարգելի պարոն նախագահ,
Ես 9-ամյա տղա եմ, ապրում եմ Լոս Անջելեսում: Ես ԱՄՆ քաղաքացի եմ, ծագումով հայ: Իմ ծնողները արմատներով հայկական քրիստոնյա այն տարածքից են, որ գտնվում է Ադրբեջանին մոտիկ: Այն կոչվում է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ: Այն հանձնվել ադրբեջանին բռնապետ Իոսիֆ Ստալինի կողմից: Այնտեղ ապրում են խաղաղասեր մարդիկ: Վերջին հինգ տարում ես եղել եմ այնտեղ մի քանի անգամ: Իմ բարեկամները նույնպես ապրում են այնտեղ: Ես խորապես մտահոգված եմ պատերազմից, որը սկսվել է մի քանի օր առաջ: Այս պատերազմը տեղի է ունեցել նաեւ 2015 թ. սա շարունակությունն է 1991-1994թթ. տեղի է ունեցած պատերազմի, Որը խլեց 17,000 խիզախ տղամարդկանց կյանք եւ նաեւ տեղահանեց հազարավոր մարդկանց:
Ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները եւ Միացյալ ազգերի կազմակերպությունը ճանաչեն իրավիճակը: Օրինակ, Մարտունու շրջանում, որտեղ ծնվել է հայրս, ադրբեջանական ուժերը ռմբակոծել են դպրոցը, որից սպանվել է 12-ամյա տղա դպրոցի իր ճանապարհին, հիվանդանոց են տեղափոխվել երկու մյուս տղաները եւ զգալի վնաս է հասցվել դպրոցին: Բացի այդ, 90-ամյա զույգը դաժանաբար սպանվել է ադրբեջանական զորքերի կողմից իրենց սեփական տանը: Ես կցանկանայի որ Արցախը ճանաչվի Միացյալ Նահանգների եւ Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Ադրբեջանի նախագահը կոռումպացված է, եւ նա է ուղարկում իր սեփական ժողովրդին կռվելու իմ ժողովրդի դեմ: Միակ պատճառը, որ իմ ժողովուրդը կռվում է ադրբեջանցիների հետ այն է, որ ուզում են ազատ լինել ադրբեջանական ճնշումից: Ես գիտեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է Պատերազմող երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Ես կցանկանայի թե Միացյալ Նահանգները եւ Միացյալ ազգերը օգնություն ցուցաբերեն իմ երկրին. Շատ ադրբեջանցիներն ասում են, որ մեր երկիրը սկսեց պատերազմը, բայց մի ադրբեջանցի գեներալ եւ ընդհանրապես իրենց սեփական նախագահը խոստովանել է, որ ադրբեջանական ուժերն են սկսել հարձակումը: Ես ուզում եմ, որ ոչ մի երկիր ճնշում չզգա:
Ահա որոշ լուծումներ հակամարտության համար, որը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին:
• Ես, որ Արցախը միջազգայնորեն ճանաչվի:
• Ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները դադարեցնի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:
• Ես կցանկանայի երկու երկրների միջեւ հրադադարի մասին լեգիտիմ փաստաթուղթ ընդունվի:
Ադրբեջանը հայտարարում է, այսպես կոչված, «միակողմանի հրադադարի» մասին, սակայն, ադրբեջանցի հրետանային շարունակում է ռմբակոծել գյուղեր: Ես մտահոգված եմ իմ ընտանիքի եւ այնտեղ գտնվող մյուս քաղաքացիների մասին: Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ազատ ապրի եւ Ադրբեջանի հետ խաղաղության մեջ: Խնդրում են հաշվի առնել այս նամակը:
Հարգանքներով,
Սուրեն Գրիգորյանը
Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից