▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզպետի մեքենան մուտքի մոտ կայանելու համար վարորդը տուգանվեց

armtimes.com-ը գրումէ. Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հանձնարարականով, Լոռու ճանապարհային ոստիկանները վարչական վարույթ են հարուցել Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի վարորդի նկատմամբ՝ նրան տուգանելով 5000 դրամով:

Խախտման հիմք է հանդիսացել վարորդի՝ ծառայողական մեքենան մարզպետարանի մուտքի առաջ կանգնեցնելը: Ճանապարհի սկզբնամասում տեղադրված է մուտքն արգելող նշան:

Այս մասին Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր դժգոհությունն էր հայտնել մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ անձամբ է դիմելու ՃՈ-ին, որպեսզի տուգանեն կարգազանց վարորդին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее