Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում չի գտնվի մեկ այլ երկիր, երբ երկրի թիվ մեկ քաղաքական հաղորդմանը՝ առկա գեոպոլուտիկ իրավիճակի վերաբերյալ վերլուծություն անելու համար հրավիրեն գինեկոլոգի, ով դժվար է ասել իր կյանքում քաղաքագիտակամ թեկուզ մեկ գիրք կարդացած կլինի, թե ոչ:
Եթե այդպիսի բան աներ CNN- ը կամ BBC- ին կամ որևէ այյ քաղաքական լրատվամիջոց, որտեղ առանց մասնագիտական պատրաստվածության որևէ մեկը ոտք անգամ չէր կարող դնել, ապա հաջորդ իսկ օրը այդ հեռուստատեսությունը կդառնար տվյալ երկրի ամենահումորային լրատվամիջոցը, իսկ տվյալ հաղորդումը վարած պայմանական Պետրոս Ղազարյանին էլ կստիպեին լավագույն դեպքում գինեկոլոգիայի մասին սեմինարներ անցկացնել, կամ էլ կտեղափոխեին եղանակի տեսությունը վարելու:
Ժողովուրդ ջան, դուք լուրջ կամ համարում եք,որ հասարակությունը էնքան դեգրադացված է, որ չի տարբերում տվյալ խնդրի մասնագետին, ոչ մասնագետից, կամ էլ իշխող էլիտայի մեջ որևէ քաղաքական միտք արտահայտող մարդ չի մնացել, ով կպաշտպաներ իշխանությունների վարած արտաքին քաղաքական տեսակետները, դրա համար էլ հույսը դրել է նման գինեկոլոգների վրա(((»։


