▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում 31 տարեկան տղամարդը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ

1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Ալեքսանդրը  2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Մայայի (անունը փոխված է) հետ: Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախկինում Ալեքսանդրը հասցրել է հինգ անգամ դատվել հայաստանյան դատարաններում, մի անգամ էլ Ռուսաստանում՝ 2013 թվականին:

Անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու այս գործով հաստատված է համարվել հետևյալը:

Ալեքսանդրը հայաստանյան վերջին պատժից ազատվել է 2012 թվականի հուլիսի 27-ին: Նա Տաշիր քաղաքում ծանոթացել է անչափահաս՝ 13 տարեկան Մայայի հետ:

31-ամյա տղամարդը համակրել է դեռահաս աղջկան ու նրա հետ մտերմություն է արել «ամուսնության նպատակով»:  Իր մտադրության մասին նույնիսկ հայտնել է Մայայի մայրիկին ու տատիկին, ովքեր դեմ չեն եղել, որ Մայան հանդիպի Ալեքսանդրի հետ՝ պայման դնելով, որ Մայան կարող է ամուսնանալ դպրոցն ավարտելուց հետո…
Ալեքսանդրի ու Մայայի մտերմությունը շարունակվել է: Աղջիկը հաճախ է գնացել Ալեքսանդրի բնակարան:

Հերթական այցելության ժամանակ Ալեքսանդրը Մայային հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Իսկ դրանից առաջ ցանկանում է, որ իրենք սեռական հարաբերություն ունենալ: Մայան դեմ չի եղել: Նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել այդ օրը ու հետագա օրերին՝ առնվազն՝ 10 անգամ: Սեպտեմբերի վերջին Ալեքսանդրը մեկնել է Ռուսաստան՝ մոռանալով Մայայի հետ ամուսնանալու ցանկության մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее