1in.am-ը գրում է. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Սամվել Հ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը:
32-ամյա Սամվելը, որ նախկինում Ռուսաստանում մեկ անգամ դատապարտվել էր, մեղադրվում էր ծանոթուհուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ Սամվելը 2015 թվականի նոյեմբերի 3-ին իր ընկեր Համլետի հետ գործով տուժող Ասյային (անունը փոխված է) այցելության է գնացել: Ասյան այդ ժամանակ երկու այլ տղամարդկանց հետ առանձնատան ներքին հարդարման աշխատանքներով էր զբաղված: Վերանորոգման աշխատանքն ավարտելուց հետո Ասյան երեկոյան ընթրիք է պատրաստել, հյուրասիրել է չորս տղամարդկանց:
Հացկերույթի ժամանակ ընկերոջ հետ քրոջ տուն է եկել Ասյայի եղբայրը, ով տանը տեսնելով չորս տղամարդկանց ու «լավատեղյակ լինելով քրոջ անբարո վարքի մասին», շուրջ տասը րոպե ներկա է գտնվել հյուրասիրությանը, ապա հյուրերին խնդրել է գնալ իրենց տներով:
Տղամարդիկ չեն հակաճառել, դուրս են եկել ու գնացել են:
Բայց կեսգիշերից հետո Սամվելն ու Համլետը վերադարձել, նորից հանդիպել են Ասյային: Համլետը շուտով հեռացել է՝ Սամվելին ու Ասյային վերջինիս տանը մենակ թողնելով:
Սամվելը Ասյային առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, բայց Ասյան մերժել է նրան՝ «կանացի բնական խնդիրներ ունենալու պատճառով»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում