Հայրս, խելոք ու համեստ մարդ է, մայրս նույնպես, ինձ տեսնողներից շատերը հարցնում են, թե ես ում եմ քաշել:
Մենք հարուստ չենք եղել, ապրել ենք սովորական, ինչպես ասում են, աշխատավարձով ու համեստ: Մենք մեքենա, ճոխ տուն, ճոխ հանգստանալ, չգիտեմ ինչե չենք ունեցել, բայց քնել ենք հանգիստ:
Հայրս ինձ ու եղբորս ասում է. «Շառից փորձանքից հեռու եղեք երեխեք ջան»:
Տիգրանի հայրը՝ Լիսկան, որդուն տվել է ջիպ, ազատել է բանակից (թե չէ ) տարեկանը ոչ թե սպայի պետք է վիրավորեր, ու սպայի եղբորը սպաներ, այլ այդ սպայի հրամանատարությամբ պետք է ծառայեր), ասել է, ում կուզես, ինչ կուզես, ինչքան կուզես, ու որ պոզայով կուզես կանես:
Լիսկաի որդին, ի տարբերություն ինձ, երբեք նեղություն չի տեսել, հակառակը , միշտ ունեցել է այն ինչ ցանկացել է: Ես ինչ ցանկացել եմ, այն կամ հայրս մեծ դժվարությամբ է ինձ տվել, կամ ես եմ այն վաստակել:
Այսօր Լիսկաի որդին բանտում է, ու ասեմ, նրա և նրա մյուս երեխաների կյանքին վտանգ է սպառնում, իսկ ես, հորս հետ նստած՝ մեր տանը, խոսում ենք իրար հետ կատակ անում, հայրս ինձ հայհոյում է շատ ծխելուս համար, ես կատակի եմ տալիս, մեզ միջամտումա փոքր եղբայրս, մայրս ասում ա ձայներդ կտրեք հաղորդում եմ նայում:
ՀԳ. Ես երջանիկ եմ իմ ընտանիքով: Փողերը դրա համար պետք չեն: Լիսկան երջանիկ է թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև նա մարդասպան է, և մարդասպան է դարձրել իր որդուն:
Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը
Ֆեյսբուք