▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկաների զավակները ազատության մեջ են լինելու, քանի դեռ Տիկոյի նման տղաները բանտում են

Ես իմ անձնական երաշխավորությամբ եւս, միանում եմ այս նախաձեռնությանը եւ կոչ եմ անում նույնը անել իմ ընկերներին, բոլոր նրանց, ում համար ժողովրդավարական Հայաստանը նպատակ է, ովքեր չեն ցանկանում, որ իրենց եւ իրենց երեխաների ազատության համար պայքարող երիտասարդը ոստիկանին իբր հրելու համար տարիներ անցկացնի ճաղերի հետեւում, բոլոր նրանց, ովքեր բողոքում են, թե ինչու Լիսկայի մարդապսան տղեն հայտնվեց ազատության մեջ.... իմացեք, Լիսկաների զավակները այնքան ժամանակ են ազատությնա մեջ լինելու, քանի դեռ Տիկոյի նման տղաները բանտում են.... 
միացեք, հենց այս քայլով նաեւ կերեւա, թե արդյո՞ք դուք պատրաստ եք գործնականում պայքարել նրա համար, որ մարդասպանները լլինեն բանտում, եւ ոչ թե իշխանության մեջ, իսկ անմեղ քաղաքացիները` ազատության մեջ.....
Սա Տիգրան Առաքելյանի հարցը չէ, սա մեր հարցն է, սա մեր ամոթն է, որ Տիգրանը բանտում է....Տիգրան Առաքելյանի նման երիտասարդի բանտարկությունը հանդուրժող քաղաքացիների վզին կփաթաթեն նաեւ 150 դրամ երթուղայիններ, բանակային անպատիժ սպանություններ, արտաքաին քաղաքական պարտություններ եւ անակնկալներ, անարդար դատավարություններ եւ անպատժելիության մթնոլորտ.....
Տիգրանը մեր բոլորիս հավաքական կերպարն է, Տիգրանը մենք ենք` բանտում.... 
Բանտում պետք է նստեն իրական հանցագործները... այլոց ազատությունների համար պայքարող քաղաքացին իր այդ պայքարի համար բանտում չպետք է հայտնվի..........ես Տիգրանն եմ, եւ ես պետք է ազատության մեջ լինեմ, որովհետեւ հանցանք չեմ գործել, դուք` ձեզանից յուրաքանչյուրը Տիգրանն է, եւ դուք պետք է ազատության մեջ լինեք, քանի որ հանցանք չեք գործել.....
Ազատություն Տիգրանին` այսինքն մեզ բոլորիս... միացեք:

Դավիթ Հովհաննիսյան

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի կողմից  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագրին,  որը պաշտպանական կողմը դատարանին կներկայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее